Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լ. Գրիգորյանի գլխավորությամբ, «Արցախ Ռութս Ինվեսթմենթս» ընկերության հրավերով Լիբանանում է
Այցի առաջին օրը պատվիրակության անդամները Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպում են ունեցել դեսպան Ս. Մկրտչյանի հետ, հակիրճ ներկայացրել է Լիբանանում Հայաստանի դեսպանատան գործունեությունը: Քննարկվել են լիբանանահայության և Արցախի միջև համագործակցության ծրագրերը: Դեսպան Մկրտչյանը հայտնել է, որ միջացառումներ են ձեռնարկվելու առևտրական և տնտեսական երկկողմանի ծրագրերի զարգացման շուրջ:
Ապա պատվիրակությունը Շաղզոյան կենտրոնում և Վանա ձայն ռադիոյում հարցազրույց է տվել Արցախի տնտեսության, Մարտակերտ և Կովսական քաղաքների իրավիճակների և զարգացման հեռանկարների մասին:
Աղբյուր՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում