Հայաստանը Profi.Travel CIS and Georgia առցանց զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում համարվել է լավագույն B2B ձևաչափով քննարկում իրականացնող հարթակ
Այս մասին զբոսաշրջության կոմիտեին տեղեկացրել են ցուցահանդեսի կազմակերպիչները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի թվային մարքեթինգի քաղաքականության շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից 2018թ. ապրիլի 23-ից 27-ը մասնակցել է Profi.Travel CIS and Georgia առցանց զբոսաշրջային ցուցահանդեսին:
Աղբյուր՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե