Հանրային խորհուրդը մայիսի 16-ին գումարել էր խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին,
հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին: Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։ Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ:
Աղբյուր՝ ՀՀ Հանրային խորհուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին