Բելառուսի Գորոդոկ քաղաքում «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Ա. Խեչոյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչ-բարերարների նախաձեռնությամբ
և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ԲՀ-ում ՀՀ դեսպան Օ. Եսայանը: ՀՀ դեսպանը բելառուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ բելառուսական հողում մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացումն առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի փառքը հավերժացնելու և հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ