ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ՀՀ ԱԺ հերթական նիստում ներկայացրել է
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Բնապահպանության նախարարի տեղակալը հայտնել է, որ նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» որոշումից:
Մամուլի հաղորդագրություն