Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ
ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ապրիլի 21-ին 13:30-ի սահմաններում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս: Ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը: Տեսանյութում երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն շրջանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան