Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել
մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում: Ս. Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը: Նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները