ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետն այցելել է Լեռնագոգ համայնք՝ տեղում ծանոթանալու և գնահատելու
Մայիսի 21- ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում տեղած հորդառատ անձրևի հետևանքները: Խցանված սելավատարի հետևանքով ջրալցվել են գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը: Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք -շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն