ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն,
ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը, կարևորել է այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Առանձնակի կարևորվել են կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի է համարել այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը:
Աղբյուր՝ mtcit.am