ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանի մասնակցությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել ԱՆ, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող
մասնավոր հատվածին խոչընդոտող կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկման երկրորդ փուլը: Ս. Քրմոյանը, կարևորելով պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը, նրանց ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործարկված մի շարք էլեկտրոնային հարթակներ, որոնք էականորեն պարզեցնում են գործարար հատվածի հաղորդակցումը պետական մարմինների հետ: Այս համատեսքտում անդրադարձ է կատրվել մասնավորապես՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին և e-hotline.am Արդարադատության նախարարության թեժ գծի ծառայությանը:
Աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարություն