Ամերիկայի հայ իրավաբանների միության և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համակազմակերպմամբ՝
մայիսի 24-25-ը Շուշիում տեղի է ունեցել Ամերիկայի հայ իրավաբանների միության 29-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՄԻՊ Ռ. Մելիքյանը, ով
իր խոսքում կարևորել է միության որոշումը՝ իրենց տարեկան համաժողովն Արցախում անցկացնելու վերաբերյալ: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ ուղղությամբ ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Արցախում հիմնված իրավաբանական կլինիկայի և ամերիկահայ ուսանողների համար ՄԻՊ հաստատությունում մեկնարկած փորձուսուցման ծրագրերի կարևորությունը:
Աղբյուր՝ ԱՀ ՄԻՊ աշխատակազմ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ