Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռ. Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Է. Միրզոյանին: Խ. Հակոբյանը ներկայացրել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Կազմակերպության տնօրեն Ռ. Մելիքյանը տրամադրել է իրենց կողմից ՓՀԷԿ-երի աշխատանքների և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ կատարած ուսումնասիրությունների արդյունքները։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն