Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն Աղվերանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից
համատեղ իրականացվող «Կանայք և տեղական ժողովրդավարությունը-2» ծրագրին նվիրված միջոցառումներին, որի նպատակն է նպաստել կանանց ներգրավմանը տեղական ինքնակառավարման գործընթացներին։ Միջոցառմանը նաև հայտարարված է եղել կանանց մասնակցությունը համայնքային կառավարմանը թեմայով նորարար մտքերի մրցույթ, որին հետևել է #DEMOCoDesign Lab-ը։ «Կանայք և տեղական ժողովրդավարությունը-2» ծրագիրը իրականացվում է ՀՀ- ում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ «Հայաստանում տեղական ինքնակառավարման ծրագրի» շրջանակներում:
Մամուլի հաղորդագրություն