Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով ամրագրված դատական վիճակագրության վարման վերաբերյալ
նախապես հայտարարված աշխատանքային քննարկումը: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացված հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերն արտահայտել են դատական վիճակագրության վարման իրենց հուզող խնդիրները և ներկայացրել գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն միտված կարծիքներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին