Երևանում մեկնարկել է թվով հինգերորդ «Թվապատում» երկօրյա կոնֆերանսը, որի առանցքում այս տարի «Մարդիկ և մեդիան» են
ԱՄՆ- ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Վրաստանից և Հայաստանից մասնագետները կխոսեն ժամանակակից մեդիայի նոր հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև թվային իրողությունում լսարանի հետ հաղորդակցության մասին։ Հյուրերն են ամերիկյան PBS-ի Բոստոնի հանրային հեռարձակողի գլխավոր պրոդյուսերը, Հոլանդիայի VPRO հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, Newseum-ի կրթական նախագծերի փոխնախագահը, Дождь հեռուստաընկերության պրոդյուսեր ու հաղորդավարը և այլք: Կազմակերպիչները «Թվապատում 2018»-ի խորհրդանիշ են ընտրել հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկը:
Աղբյուր՝ mediainitiatives.am