ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը և ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ի. Նազարուկը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը
Նախարար Ա. Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը: Ագրարային ոլորտի հետագա զարգացման համար նախարարը ընդգծել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկելու, ոռոգելի հողատարածքների ավելացման, ֆերմերների միավորման և կոոպերացիայի խթանման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ