ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանը և ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլզն անդրադարձել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին,
հակակոռուպցիոն, հակամենաշնորհային քաղաքականությանը, ներդրումային միջավայրին և այս ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Նախատեսվող բարեփոխումների առնչությամբ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։ Մտքեր են փոխանակվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, խորհրդատվությունների իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները