Հունիսի 16-ին Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքում անց է կացվել Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը
Հանդիսություններին մասնակցել են Կլուժի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Գեռլայի քաղաքապետ Ի. Նեսելեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. եպիսկոպոս Հակոբյանն, ինչպես նաև Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր: Նույն օրը Գեռլայի Ս. Երրորդության հայ կաթողիկե տաճարում մատուցվել է Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ` Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղական ԶԼՄ-ներում:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ