ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ԳԴՀ ՊՆ ՌՈ հրամանատար Տ. Փ. Ստոլլի գլխավորությամբ
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության և պարետային ծառայության զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և նորաստեղծ խաղաղապահ դասակի գործառույթներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում