Հունիսի 22-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող
«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը՝ ՀՀ 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 12 լավագույն նախադպրոցական հաստատությունների մասնակցությամբ: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով, գավաթներով և մեդալներով:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ