Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը և Վորլդ Վիժնի պատվիրակությունը՝ կազմակերպության հայաստանյան ծրագրերի տնօրեն Ժ. Էդիլյանի գլխավորությամբ, քննարկել են
համատեղ իրականացվող ծրագրերի մեթոդաբանությանը, թիրախային խմբերի ընտրության առաջնահերթություններին, գործնականում արձանագրված ձեռքբերումներին և ակնկալվող վերջնարդյունքներին վերաբերվող մի շարք հարցեր։ Ժ. Էդիլյանը նախարարին է ներկայացրել ՀՀ տարբեր մարզերում երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճի ու զարգացման, բժշկական ծառայությունների բարելավման, երեխաների պաշտպանության, կայուն եկամուտների ստեղծման, երիտասարդների կենսունակության բարձրացման ու հոգևոր արժեքների տարածման ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ