Հունիսի 16-ին Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվել է ավանդույթների մշակույթի և նորարարական տեխնոլոգիաների միջազգային Ագրարային առաջին փառատոնը`
«Odessa-Agro-Fest», որի կազմակերպիչներն էին «Օդեսայի դիվանագիտական ակումբը», Օդեսայի Հայ համայնքը, տեղական գիտահետազոտական ինստիտուտները և բուհ-երը: Իր ողջույնի խոսքում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին, կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալու տարբեր ժողովուրդների մշակույթներին և նորարարություններին: Գլխավոր հյուպատոսը նաև ողջունել է փառատոնի անցկացումն Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին