ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը և Գերմանիայի Բունդեսթագի Պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գ. Շտոռյոհանը քննարկել են
կոռուպցիայի դեմ պայքարին, խափանման միջոցների կիրառման պրակտիկային, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների քննությանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում Եվրամիության համապատասխան կառույցների հետ համագործակցության նշանակությունը և ներկայացրել քննարկված հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վերջին շրջանի նախաձեռնությունները:
Աղբյուր՝ prosecutor.am