ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները
ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Խորհրդի անհատական կազմում, որը հաստատում է խորհրդի նախագահը, ի պաշտոնե` ՀՀ ոստիկանության պետը, կընդգրկվեն առնվազն 15 անդամներ: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորությանը հակազդելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործունեությանը քաղաքացիներին և հասարակական միավորումներին ներգրավելու և այլ ոլորտներում:
Մանրամասն՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Ա. Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում: