ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շ. Ռոզենթալը քննարկել են
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրները: Այդ հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը: Քննարկվել են նաև ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Կողմերը հիմնականում համակարծիք են եղել ծրագրի հետագա իրագործման շուրջ։ Նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։
Աղբյուր՝ mtcit.am