ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ը հայտնում է՝ Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Դավիթ Սանասարյանը հույս է հայտնել, որ երկրում ստեղծված նոր իրադրության պայմաններում երկկողմ հարաբերությունները կզարգանան նոր թափով և կլինեն առավել արդյունավետ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ ՊՎԾ կողմից իրականացվելիք օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև ցուցաբերել փորձագիտական և տեխնիկական աջակցություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին