Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի է ունեցել Սևակյան երեկո` նվիրված բանաստեղծի հիշատակին
Միջոցառմանը մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, արվեստագետներ, թանգարանի բարերար Հ. Չիլինգիրյանի դուստրը և այլք: Բացման խոսքով հանդես է եկել թանգարանի տնօրեն Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը: Գ. Մեջլումյանն ասմունքել է Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ