Հունիսի 20-ին 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին
Նրանցից յուրաքանչյուրի մոտ հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ: Նույն օրը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա են եղել «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին