ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը և Ֆրանսիայում ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գ. Բատաինի-Դրագոնին անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին,
2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին: Ա. Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան