ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ`
մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը և արտահանումների խթանմանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում