ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունն իր աջակցությունը կշարունակի ցուցաբերել ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությանն ինչպես միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ,
այնպես էլ տեխնիկական համագործակցության ձևաչափով միգրացիայի և կարողությունների հզորացման բնագավառում: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ի. Տեր-Մինասյանը՝ իր գոհունակությունը հայտնելով Միգրացիոն ծառայության նորանշանակ պետ Ա. Ղազարյանի հետ համագործակցությունը սկսելու առիթով։ Երկու կառույցների ուշադրության կենտրոնում է լինելու «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացումը։
Մամուլի հաղորդագրություն