Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան հունիսի 18-ին ներկայացրել է Հայաստանը Մինսկում կայացած
«Կրիպտոարժույթներ և բլոկչեյն՝ XXI դարի ֆենոմենը. կարգավորման մարտահրավերներ ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության համատեքստում» աշխատանքային հանդիպմանը: Մասնակիցների թվում են եղել անդամ պետությունների կարգավորող մարմինների, զարգացման կառույցների, գործարար և մասնագիտական միությունների ու ասոցիացիաների պատվավոր ներկայացուցիչներ: Քննարկվել են կրիպտոարժույթների, բլոկչեյն-ստարտափների և ICO-ների վերաբերյալ օրենսդրությունն ու խնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում քաղաքացիների, գործարարների ու շուկայի համար ներդաշնակ կանոնների և ընդհանուր մոտեցումների ստեղծումը:
Մամուլի հաղորդագրություն