ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանը մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների համար Ծաղկաձորում մեկնարկած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի քննարկմանը
Ա. Հովհաննիսյանը կարևորել է նման ձևաչափով օրենքների քննարկումների կազմակերպումը՝ դրանց կիրարկման ընթացքում միասնական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից:
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Մարկոսյանի խոսքով՝ ընտրված թեման չափազանց կարևոր և խիստ արդիական է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի վերաբերյալ մեկնաբանությունները տրվելու են իրավական ակտը մշակած Արդարադատության նախարարության մասնագետների կողմից:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ