Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժ. Միրզոյանը քննարկել են
միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման, տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակման, երկրու երկրների միջև ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերի։
Մամուլի հաղորդագրություն