ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկու հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն
ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ