Հուլիսի 9-ին 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Կ. Լ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են
սև, արծաթագույն երանգներով գրիչ, որի մեջ ամրացված է եղել սրածայր, մետաղական իր: Հաջորդ օրը 02:30-ի սահմաններում, նույն հիմնարկի կալանավորված անձ Ս. Բ.–ն առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որի ընդունարանում ինքնությունը չպարզված անձից վերջինս փորձել է ձեռք բերել բնական հյութի ստվարաթղթե երկու տարա, որոնցից մեկում եղել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կասկածելի զանգված:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննություններ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին