Արցախի Հանրապետության պետնախարար Գ. Մարտիրոսյանը ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանի և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանի հետ հանդիպմանը
քննարկման գործնական հարցերից առանձնացրել է ՀՀ-ում սկսված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք պահանջված են նաև Արցախում: Այդ համատեքստում Գ. Մարտիրոսյանը իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մ. Թանդիլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից և ընդգծել, որ պայմանավորվել են սկզբունքային առումով ընդհանուր քաղաքականությունը իրականացնել փոխհամաձայնեցված եղանակով:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում