ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու
և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ։ Մասնավորապես, նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լ. Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յ. Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին