Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ քննարկելու Եղեգիս գետի շահառու ՓՀԷԿ-երի գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր
Հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանը նշել է, որ հարցը քննարկման է դրվում «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հանրային խորհուրդ ուղղված դիմումի հիման վրա, որտեղ դիմումատուները բարձրացրել են Հայաստանում բիզնես ներդրողների (այս դեպքում՝ ՓՀԷԿ-երի) շահերի խաթարման, ջրօգտագործողների իրավունքների խախտման, Եղեգիս գետի ջրերն «ապօրինաբար սխալ բաշխելու» վերաբերյալ հարցեր: Դիմումատուները բարձրացրել են նաև խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հավանականությունը:
Աղբյուր՝ ՀՀ Հանրային խորհուրդ