ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը և «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամները քննարկել են ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները
Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ձկնաբուծությունը ռազմավարական ոլորտ է նախարարության համար՝ արտահանման խթանման տեսանկյունից։ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Ա. Բունիաթյանը նշել է, որ այս պահին արտահանման հիմնական շուկան իրենց համար հանդիսանում է ՌԴ- ն, իսկ ԵՄ-ի շուկա անհրաժեշտ թույլտվություններ ունենալու դեպքում կարող են մուտք գործել օրգանական ձկան արտադրություն ունենալու դեպքում, ինչի համար Հայաստանն ունի բոլոր նախապայմանները։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն