ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները քննարկել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման հարցեր
Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ