Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ- ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակի ղեկավարի տեղակալին
և «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի թիմի ղեկավարին վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած գաղափարի շուրջ քննարկումների և կառուցողական համագործակցության համար, որը կնպաստի սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակի ղեկավարի տեղակալ Ն. Ալանակյանը խոսել է իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ դրանք առավելապես ուղղված են Հայաստանում գյուղատնտեսության զարգացման աջակցությանը՝ որպես նպատակ ունենալով երկրում աղքատության կրճատումը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ