ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը`
ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանը: Նիստի ընթացքում Վ.Տերտերյանը ողջունելով նորանշանակ փոխմարզպետներին` ներկայացրել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կատարված մի շարք ինստիտուցիոնալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել, որ սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 8-ին կազմակերպվելու է համապետական շաբաթօրյակ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն