ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ
Այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Նախարարն ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։ Նախարարը հորդորել է հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։ Այցի ընթացքում Ա. Հակոբյանը քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն