ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անց է կացվել Արցախում՝ Ծմակահող գյուղում
ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից, Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով, ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ:
Աղբյուր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Հանրային կապերի պատասխանատու