ՀՀ արդարադատության նախարար Ա.Զեյնալյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ծրագրում տեղ գտած ոլորտային հարցեր. պրոբացիոն համակարգ և վաղաժամկետ ազատման ինստիտուտ, դատապարտյալների պահպան պայմաններ, նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովում:
Աշխատանքային քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ծրագրի մյուս մասերով նախատեսվող գործընթացներին:
Աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարություն