Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանն ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող պատանեկան ճամբարի մասնակիցների հետ հանդիպմանը կարևորել է
մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից: ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին