Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Ա. Մինասյանն ընդունել են
Հայաստանում ԻԻՀ դեսպան պարոն Ս. Ք. Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հ. Շիրխանիին: ՀՀ և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում: Կողմերը քննարկել եբ նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը. երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան