ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարութունյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դ. Գրիսերը քննարկել են
Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու գործընթացին առնչվող հարցեր: Նախարարը տեղակացրել է, որ այս ուսումնական տարվա սկզբից Արմավիրի մարզում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2019 թվականից Երևանի անցումն ապահովելու ուղղությամբ: Նշվել է, որ անգամ այն մարզերում, որտեղ անցում է կատարվել, կան միջավայրի հարմարեցման հետ կապված խնդիրներ: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Սյունիքի մարզում ավելի քան մեկ տասնյակ դպրոցների և մեկ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերանորոգման և վերազինման ծրագրին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները