Սեպտեմբերի 16-ին Զամոշչ քաղաքի կենտրոնում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն
Հուշարձան-արձանախումբը պատրաստվել է Երևանում, քանդակագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանի կողմից։ Խաչքարը տեղադրվել է Լեհաստանի անկախության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի հոբելյանական տարում՝ ի նշան հայ և լեհ ժողովուրդների բարեկամության։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Զամոշչի քաղաքապետ Ա. Վնուկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանը, լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Ա. Հովսեփյանը, խաչքարագործ վարպետ Վ. Համբարձումյանը։
Աղբյուր՝ kronikatygodnia.pl